| Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
4 տղաների "Մեղրամիսը” Խումբը վերադառնում է նոր տեսահոլովակով "Թիվ 5” խմբի 4 տղաները "վերջ” են ասել երկար դադարին ու նորից ինքնամոռաց տրվել են երգարվեստին: "Դադար էր, որովհետեւ զբաղված էինք մեր անձնական գործերով: Ես ու Մավը ամուսնացանք, Ռաֆոն շուտ էր ամուսնացել: "Թիվ 5”-ի "Մեղրամիս” երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Apricota խումբն է: Տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Ստեփանյանը` "KS”: Տղաներն ասում են, որ իրենց ու Apricota-ի մտքերը խառնել են իրար եւ ստացել "Մեղրամիս”-ը: "ՄԵր ոճը առանձնապես չի փոխվել, բայց ուրիշ գույն է տրված երգին: Շատ սյուժեներ էինք մտածել, հետո որոշեցինք տաղավարում նկարահանվել: Վստահում ենք մեր ռեժիսորի ճաշակին, մտքերին եւ գաղափարին: Մոնտաժողից էլ է մեծ բան կախված, հուսով ենք` կստանան այն, ինչ պատկերացնում ենք: Հուսով ենք նաեւ, որ տեսահոլովակը կսիրվի”,- ասաց Աբոն: "Չորս տղա ու մի աղջիկ հարաբերություններին դեմ ենք:)”. Տիկո "Թիվ 5” խմբի միակ "ազատ” տղան` դեռեւս չամուսնացած Տիկոն, ուրախ տեսահոլովակ է խոստանում: "Ակտիվ երգ է: Տեսահոլովակում մենք ենք ու հերոսուհին: Սյուժեն էլ այսպիսին է. մի տղա երկար ժամանակ է` սիրում է մի աղջկա, ով տանջում է իրեն: Տղան էլ ասում է` հերիք է տանջես, ձեւականությունները մի կողմ թող, գնանք մեղրամիս: "Թիվ 5”-ը փոքրիկ "անդրանիկին” է սպասում:) Դեկտեմբերի 19-ին Disk Planet խանութի նոր սրահում /Աբովյան 3/ տեղի կունենա "Թիվ 5” խմբի առաջին` "4 տղա” ձայնասկավառակի շնորհանդեսը: CD-ում զետեղված է 9 երգ եւ "Դե արի, սիրուն աղջիկ” երգի ռեմիքսը, որ կատարել է դիջեյ Մանգոն: Նոր երգերն են "Մեղրամիս”-ը, "Օրը կգա”-ն: Երգերի հեղինակներն են Մանե եւ Էդգար Հակոբյանները, Մարտին Միրզոյանը, Հովսեփ Երեմին… "Մենք նորություններ ունենք. փոքրիկ "անդրանիկ”-ին ենք սպասում: ""4 տղա”-ն բրենդային անվանում է, "Թիվ 5” ենք կոչվում, բայց 5 հոգի չենք: Որ բոլոր հարցերը վերանան, ասում ենք` "Թիվ 5”, բայց 4 տղա”,- ասաց Տիկոն: "Թիվ 5”-ը Հրաչ Քեշիշյանի հետ խնդիրներ չունի "Թիվ 5”-ը պրոդյուսեր չունի: ”Ցանկացած հարցով զբաղվում ենք ինքներս: Լավ ընկերներ ունենք, որ օգնում են: Հրաչ Քեշիշյանը տարուց ավել է` մեր պրոդյուսերը չի. Էլ չենք համագործակցում: Պատճառը նրա զբաղվածությունն է: Բայց վեճ ու խնդիրներ չունենք, լավ հարաբերությունների մեջ ենք”,- ասաց Տիկոն: Չորս տղաները դեկտեմբերի 19-ին Disk Planet խանութ-սրահում "4 տղա” ձայնասկավառակի շնորհանդեսին կսպասեն իրենց 14 տարեկանից բարձր եւ ցածր բոլոր երկրպագուներին:):
| |
| Views: 510 | Downloads: 0 | Rating: 5.0/1 | |
| Total comments: 0 | |




















































