Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Արամե


Արամեն գնաց Երեւանից, եկավ, հիմա նորից է մեկնելու, բայց ժամանակ է գտել` նոր տեսահոլովակ նկարահանելու: Հեղինակային երգ է. "Ո՞նց անեմ”-ի խոսքերն ու երաժշտությունը Արամեն է գրել: Երեկ Երեւանի կենտրոնական փողոցներում երգչին նվագախմբի հետ բեռնատար մեքենայի վրա երգելիս եք տեսե՞լ: Ուրեմն նոր տեսահոլովակի նկարահանումների մասնակիցն եք:):

Արամեն իր նոր`

Արամեն իր նոր` "Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումներին

"Աշխույժ, պարային, լավ տրամադրություն հաղորդող 6/8 է: Պետք է աղջիկն ինձ ասի` ոնց անեմ. այդպես եմ երգում: Երկար ժամանակ է` տեսահոլովակ չէի նկարահանել: Իմ երկրպագուներն ու հանդիսատեսը երեւի թե կարոտել են:): Պետք է նրանց ու ինձ ինչ-որ բանով ուրախացնեմ”,- ասաց երգիչը:

"Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակը Միհրան Ստեփանյանն է նկարահանում: Ռեժիսորը մինչ այս Արամեի հետ աշխատել է այլ կարգավիճակում: "Տեսահոլովակներիս գրեթե 90 տոկոսի օպերատորն է եղել, այս անգամ ռեժիսորն է: Սյոմա Կոդաբաշյանը (Արամեի գրեթե բոլոր տեսահոլովակների ռեժիսորը) չպետք է խանդի, որովհետեւ պրոֆեսիոնալ է, նման բան չկա մեր մեջ:)”,- նշեց Արամեն:

Արամեն աշխատում է ոճով եւ տրամադրությամբ իրարից տարբեր տեսահոլովակներ նկարահանել

Արամեն աշխատում է ոճով եւ տրամադրությամբ իրարից տարբեր տեսահոլովակներ նկարահանել

Երգիչը սիրում է նկարահանումների ընթացքը: Տեսահոլովակում նկարահանվել են նաեւ Արամեի կենդանի նվագակցությունն ապահովող երաժիշտները. "Մենահամերգիս, բենեֆիսին, բոլոր համերգներին միասին ենք: Ինձ շատ հարազատ, մտերիմ, պրոֆեսիոնալ տղաներ են”:

Արամեն նշեց, որ աշխատում է ոճով եւ տրամադրությամբ իրարից տարբեր տեսահոլովակներ նկարահանել: "Այս մեկը տարբերվում է նրանով, որ նման ֆորմատում դեռ հանդես չեմ եկել: Երաժիշտների ներկայության պահը առաջին հերթին իմ ցանկությունն էր, նկարահանման այս ինտերիերը` եւս: Արդյունքը ամբողջովին չեմ պատկերացնում, բայց կարծում եմ` լավ կստացվի”,- ասաց նա:

Արամեի նոր`

Արամեի նոր` "Ո՞նց անեմ” երգի տեսահոլովակի նկարահանումները

Երգչի համար նոր տեսահոլովակի ամենահետաքրքիր մասը բեռնատար մեքենայով, բարձր երաժշտությամբ քաղաքի կենտրոնում շրջելու պահն է. "Երաժիշտների հետ տեղավորվելու ենք մեքենայի վրա: Ես երգելու եմ, ու այդ ամենը նկարահանվելու է: Կուրախացնենք մեր քաղաքացիներին կամ, հակառակը, կանհանգստացնենք:)”:

Բեռնատար ավտոմեքենայի վրա երգելն էլ է Արամեի գաղափարը. "Շատ շուտվանից էի ցանկանում նման բան անել, հարմար թեմա չէր ստացվում: Առաջին հերթին մեր սիրած գործով ենք զբաղվում, ժողովրդի համար ենք երգում, հաճելի ու հետաքրքիր կլինի, որ տեսնեն` այդ ամենը ոնց է տեղի ունենում”:

Բեռնատար ավտոմեքենայի վրա երգելն Արամեի գաղափարն էր

Բեռնատար ավտոմեքենայի վրա երգելն Արամեի գաղափարն էր

"Կաշխատեմ տեսադաշտից չկորել”. Արամե

Արամեն Երեւանից մենահամերգներով էր գնացել: Հանդես է եկել եվրոպական մի շարք քաղաքներում, Բեյրությում, հիմա էլ մինչեւ հուլիս երկու մենահամերգով մեկնելու է Սիրիա: "Լոնդոնից, Իսպանիայից, Գերմանիայից, Հունաստանից հրավերներ ունեմ: Կարծում եմ` Երեւանում հաճախ չեմ լինի այս տարի, բայց կաշխատեմ տեսադաշտից չկորել”,- ասաց երգիչը:

Արամեն

Արամեն "Ո՞նց անեմ”-ի նկարահանումներին

Արամեի նոր CD-ին շուտ չսպասեք: "Ձայնասկավառակ խոսք եմ տալիս, այսինքն` խոսք չեմ տալիս:)… Չգիտեմ` այս տարի կլինի, թե ոչ: Զբաղվածության պատճառով դանդաղ են ընթանում գործերը, բայց ամեն ինչ կանեմ, որ գոնե այս տարվա վերջ գեղեցիկ երգերով գեղեցիկ ձայնասկավառակ մատուցեմ հանդիսատեսին”,- նշեց նա:






Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 983 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 4.1/11
Total comments: 1
0  
1 HARGVAT-APER   (2010-04-12 11:27 AM) [Entry]
ILAQCHE ES SASUNCI DAVITE

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *: