Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

DAVO


DAVO-ն իր առաջին ձայնասկավառակը թողարկեց, հիմա էլ նոր տեսահոլովակ է ներկայացնում: Davo feat NAMAM IREQRUT. վերջինը հակառակ կարդացեք:): Երգը կոչվում է “Sexy”: Երաժշտությունն ու պրոդյուսինգը ԴերՀովան է արել, մնացածը` DAVO-ն: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է:

Դավո

Դավո

“Անունը հայերի համար ականջ ծակող է: Երգն էլ նրա մասին է, որ չեմ հասկանում` ինչու են բոլորն այդ բառը վատ ընդունում: Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, ու ինձ թվում է` դա ճիշտ է: Նենց երգ է, որ պետք է լսել, նոր պատկերացում կազմել: Երկու իրարից շատ տարբեր ոճեր են խառնված` կուստուրիցայական մոտիվներով երաժշտություն + հայկական + իմ կարդալը: Կարծում եմ` այս երգից հետո շատ աղջիկներ ինձ ավելի քիչ են սիրելու, որովհետեւ շատ երեւույթներ ենք ծաղրել: Ձեւականություններ չսիրող մարդ եմ, աղջիկներ կան` ամեն ինչ անում են, որ իրենց արտաքինը sexy լինի, բայց հաճոյախոսության փոխարեն այդ բառն որպես հայհոյանք են ընդունում: Ես էլ երգում եմ` “Ինչքան էլ արտաքինը փոխեք, հոգով նույն ռաբիզն եք :) ”,- Bravo.am-ին պատմեց DAVO-ն:

Ի դեպ, այս  տեսահոլովակում ծաղրածուի դերում հենց ԴերՀովան է: “Ինձ համար ազատությունն ու տարբեր կերպարներում լինելը միշտ հետաքրքիր է: Հումորային տեսահոլովակ է: Երկու օր նկարել ենք: Մոտ տասնվեց ժամ ներկած երեսով եմ եղել”,- պատմեց նա:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 728 | Downloads: 0 | Comments: 2 | Rating: 3.7/3
Total comments: 2
0  
2 arthurharutunia   (2010-05-12 4:51 AM) [Entry]
Агван Палоян jan inchnes uzum qashes vor ches karoxanum

0  
1 paloyanagvan   (2010-05-11 3:43 PM) [Entry]
4i linu qashel

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *: