Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Եվրատեսիլ - 2010


Վաղը կիմանանք Հայաստանը ներկայացնողին

Վաղը վերջապես պարզ կդառնա` ով կներկայացնի Հայաստանը Օսլոյում կայանալիք “Եվրատեսիլ-2010”-ին: Փետրվարի 14-ին ժամը 21.30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում եւ Հ1-ի ուղիղ եթերում կկայանա “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլը: Համերգին ժյուրիի եւ SMS քվեարկության 50/50 հարաբերակցությամբ կընտրվի հաղթողը:

Bravo.am-ը ամդրադարձել է “եվրատեսիլյան” իրարանցումներին: Ելույթների հերթականությունն արդեն հայտնի է, ու այսօր “մի հարկի տակ” ներկայացնում ենք բոլոր մասնակիցներին ու նրանց երգերը:

“Another Story”

“Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլը կբացի “Another Story”-ին: Ռոք-խումբը կներկայացնի “Այս ձմեռ”/This Winter/ երգը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը խմբի վոկալիստ եւ կիթառահար Արմեն Սարգսյանն է: “Այս ձմեռը” խմբի առաջին ձայնագրված երգն է:

"Another Story"

"Another Story"

Ռոք-խումբը բեմում իր անվան պես ուրիշ պատմություն է խուստանում: “Քարացած չենք, այնպես կանենք, որ ամեն վայրկյանը տպավորիչ լինի հեռուստադիտողի համար”,- ասում է Արմեն Սարգսյանը:

Անի Արզումանյան

Երկրորդն ելույթ ունենալու պատվին արժանացել է Անի Արզումանյանը: Երգչուհին կներկայացնի “The Mermaid Song” երգը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը Ա. Ներսիսյանն է:

Անին ասում է, որ ընդհանրապես հուզվածություն չի զգում, շատ ուրախ է տասնյակում հայտնվելու համար: “Ինձ համար ամենակարեւորն այն է, որ մեր երկու մասից բաղկացած երգը` անգլերեն եւ հայերեն, հնչում է շատ հետաքրքիր, եւ հույս ունեմ, որ մարդկանց դա կուրախացնի: Մասնակիցներին էլ հաջողություն եմ ցանկանում”- ասում է Անի Արզումանյանը:

Մելինե Բեգլարյան

Երրորդ համարի ներքո կերգի իրեն ուրիշ համարող Մելինե Բեգլարյանը:): Երգը կոչվում է “We Must Believe”: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց Մելինեն է. “Երգս գրել էի, տանը դրած էր, ես եմ հեղինակը, ինձ է պատկանում այն: Ու մտածեցի` ինչու չփորձեմ: Հայտ ներկայացրի ու անցա”:

Մելինեն երեք տարի է` Մոսկվայից մոր հետ տեղափոխվել է Հայաստան: Հորը շատ է կարոտում, բայց որրոշել է ընդմիշտ հաստատվել Երեւանում: Սովորում է Հայ-ռուսական պետական սլավոնական համալսարանում, ապագա էկոնոմիստ է: Դաշնամուր նվագել գիտի: Արդեն մի տեսահոլովակ ունի, շուտով “Ես ուրիշ եմ” երգի հիման վրա նորը կնկարահանի: Հաջորդ տարի էլ ձայնասկավառակ թողարկելու հույսեր ունի: Մելինե Բեգլարյանը հաղթանակի է սպասում, նշում է նաեւ, որ Ռազմիկ Ամյանի ձայնն է շատ հավանում:

Էմմի եւ Միհրան

Դուետը չորրորդն է ելույթ ունենալու, թեեւ Էմմին ցանկանում էր 8 թվի ներքո հանդես գալ: Մադոննան եւ Ռիկի Մարտինը իրենց համաձայնությունը տվել են “Հեյ” երգին: Մնում է հայերը Էմմիի, Միհրանի եւ միջազգային պարողներ Ջեյսոն Յանգի, Սոֆիա Թոֆուի, Վալերի Փոլլի եւ Քյու Բրդեդի օգտին sms-ներ ուղղարկեն: “Հեյ” երգի երաժշտության հեղինակը Վաչե Տեր-Եղիշյանն է, բառերը գրել է Միհրանը: “Հեյ”-ի միքսը արվելու է Միացյալ Նահանգներում, այն ստուդիայում, որտեղ ձայնագրվում են միջազգային բոլոր աստղերը: Երգում մի հատված նվիրված է Մայքլ Ջեքսոնի հիշատակին, քանի որ Էմմին եւ Միհրանը երգչի երկրպագուն են:

Միհրան եւ Էմմի

Միհրան եւ Էմմի

“Դրական ենք տրամադրված, վստահ ենք մեր երգի, շոուի վրա: Պատրաստ ենք Հայաստանը ամենալավ ձեւով ներկայացնել եւ “Եվրատեսիլը” բերել այստեղ: Դա է մեր նպատակը: Մեր երգը հաղթանակ կբերի”,- ասում է Միհրանը:

Դավիթ Աշոտյան

19-ամյա Դավիթ Աշոտյանը “Infected Dreams” երգով 5-րդն ելույթ կունենա: Այն գրել է 4 ամիս առաջ հիվանդ վիճակում: Նրա համար հայաստանյան նախընտրական փուլն առաջին բեմելն է լինելու: “Չգիտեմ ոնց` ես էլ եմ լավագույնների ցուցակում: Երգեր եմ գրում, ֆիլմերի սաունդտրեկեր”,- ասում է Դավիթ Աշոտյանը:

Երաժշտական կրթություն չունեցող երգիչը առաջին անգամ է ելույթ ունենալու. շատ է հուզվում:

Նիկ Էգիբյան

Սնոտիական երեւույթներին չհավատացող Նիկ Էգիբյանը վեցերորդն է երգելու: Ներկայացնելու է “Countdown” երգը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակն ինքն է: Երգում է սիրելիից բաժանման մասին:

Նիկ Էգիբյան

Նիկ Էգիբյան

Նիկ Էգիբյանը երկու պարուհու հետ է հանդես գալու, պարն ինքն է բեմադրել: “Շեշտը դնելու եմ լավ երգելու վրա: “Եվրատեսիլ”-ի համար կարող էի ուրիշ երգ գրել, բայց շանսերս քիչ են. հայտնի չեմ Սփյուռքում: R&B ոճում երգ է, էլեկտրոնային ու դուր կգա ամբողջ աշխարհի ջահելությանը”:

Մարիա Կիզիրյան

Ազգությամբ ֆին, բայց հայ ամուսնով Մարիա Կիզիրյանը համարում է, որ “բախտավոր թիվ է քաշել”. յոթերորդն է ելույթ ունենալու: Փոլ Կիզիրյանը կնոջն առաջին անգամ է Հայաստան բերել: Մարիան “Կարմիր գլխարկ” /“Little Red Riding Hood”/ է երգում: Խոսքերի եւ երաժշտության հեղինակն էլ ինքն է:

Մարիա Կիզիրյան

Մարիա Կիզիրյան

“Little Red Riding Hood”-ը խաղ-երգ է. “Աղջիկները ժամադրության են գնում տղաների հետ… Թեթեւ, թիթիզ աղջկա սիրային ժամադրության մասին եմ երգում: Եվրոպայի արտասովոր ճաշակը գիտեմ: Կարեւոր չի դուդուկ լինի, եվրոպացիներն ուրախ, թեթեւ ռիթմեր են սիրում վայելել: Այ երբ հարցնեն` ինչու է ֆինը ներկայացնում Հայաստանը, կպատմեմ այս երկրի մասին”,-ասում է Մարիա Կիզիրյանը:
Երգչուհին կարծում է, որ ամենալավն իր երգն է, միակ մրցակիցն էլ ոչ հայտնի լինելն է. “Բացառիկ պատճառ է նաեւ այն, որ հենց ֆինը կպատմի Հայաստանի մասին”:

Ռազմիկ Ամյան

Էմմիի ցանկալի թիվը բաժին ընկավ Ռազմիկ Ամյանին. ութերորդն է հանդես գալու: Երգը կոչվում է “My love”: Bravo.am-ն արդեն պատմել է, որ երգի երաժշտությունը Վահրամ Պետրոսյանինն է, խոսքերը` Վարդան Զադոյանինը, գործիքավորումը կատարել է Կարեն Սեւակը: Ռազմիկի շոուին կմասնակցի Սոֆի Դեւոյանի պարային համույթը:

Ռազմիկ Ամյան

Ռազմիկ Ամյան

“Հույս ունեմ, որ նախընտրական փուլում լավ կլինի ամեն ինչ: Իհարկե, ինչ խոսք, կուզեմ, որ ընտրվի իմ երգը: Տեսնենք` ինչ կստացվի”,- ասում է Ռազմիկ Ամյանը:

Եվա Ռիվաս

Եվան ուրախությունից փայլում էր, երբ 9-րդ համարն իրեն վիճակվեց: Վերջինը ելույթ ունեցող Եվա Ռիվասը կներկայացնի “Apricot stone” /“Ծիրանի կորիզ”/ երգը: Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերը գրել է պոետ-երգահան Կարեն Կավալերյանը, գործիքավորումը կատարել է Մուրզոն` Արա Թորոսյանը: Որպես բեք-վոկալ հանդես են գալու Տիգրան Պետրոսյանն ու Գոգա Խաչատրյանը:

Եվա Ռիվաս

Եվա Ռիվաս

“Պատրաստ եմ պատվով ելույթ ունենալ, անգամ հենց վաղն ու Օսլոյում: Կմասնակցեմ ու կհաղթեմ”,- ծիրանի կորիզը հաջողություն է բերում Եվա Ռիվասին: Նրան աջակցելու եւ ոգեշնչելու է եկել “Եվրատեսիլ” մրցույթի առաջին հաղթողը` արդեն 83-ամյա Լիս Ասիեն:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1172 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 2.2/4
Total comments: 1
0  
1 HARGVAT-APER   (2010-02-13 6:35 PM) [Entry]
RAZMIK AMYANE SPANMA TO INQE ETA VERCHNA

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *: