Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Գոհար Գասպարյան


“Գոհարիկ, Գոգա, Գոգ, Գոգի, Գոգիկ եւ այլն…” :)

Հեռուստահաղորդավարուհի Գոհար Գասպարյանին ներկայացնելու առանձնակի անհրաժեշտություն չկա: Արդեն տասը տարուց ավել է` Հ1-ի եթերում տեսնում ենք Գոհարիկին: Բայց ո՞վ  է նա էկրանից այն կողմ… հենց դա էլ փորձեց պարզել Bravo.am-ը Գոհարի հետ բացառիկ զրույցի միջոցով: :)

Գոհար Գասպարյան

Գոհար Գասպարյան

Գոհարիկը ծնվել է զինվորականի ընտանիքում. “Հայրս զինվորական է, մայրս` ֆրանսերենի ուսուցչուհի”: Սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում: 12 տարեկանից թղթակցել է “3-րդ ալիք”-ի մանկապատանեկան խմբագրությանը: Դպրոցն ավարտելով` ընդունվել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետը: Երրորդ կուրսում որպես մասնագիտական ուղղություն ընտրել է Միջազգային ժուռնալիստիկան: Դրան զուգահեռ սովորել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետին կից Ժուռնալիստիկայի  հայկական դպրոցում: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այսօր դասավանդում է “Հեռուստատեսության  առանձնահատկությունները” առարկան:

- Նախ, ինչպե՞ս ես ցանկանում, որ քեզ դիմեն` Գոհար Գասպարյան, թե՞  Գոհարիկ:

-Ես որեւէ սահմանափակում չեմ դնում այդ հարցում. ”իկ”-ը ինձ համար միանգամայն սովորական է: Բացի Գոհարիկից ընկերներս ինձ ասում են նաեւ Գոգա, Գոգ, Գոգի, Գոգիկ եւ այլն:) :

- Քեզ թեթեւ՞ մարդ ես համարում:

- Կյանքը չեմ սիրում բարդացնել: Ոչնչից վատ չեմ զգում եւ անիմաստ բաների մասին չեմ մտածում` ինչու սա այսպես ասեցի կամ հակառակը: Եվ չեմ էլ փորձում շրջապատիս նման տրամադրությամբ վարակել:

Գոհար Գասպարյան. “Անիմաստ բաների մասին չեմ մտածում` ինչու սա այսպես ասեցի կամ հակառակը”

Գոհար Գասպարյան. “Անիմաստ բաների մասին չեմ մտածում` ինչու սա այսպես ասեցի կամ հակառակը”

- Այնուամենայնիվ, ի՞նչը կարող է քեզ մոտ տրամադրության անկում առաջացնել:

- Անորոշությունը: Չեմ սիրում, երբ անորոշության մեջ եմ ընկնում: Բայց նման դեպքերում էլ չեմ խմում, որ տրամադրությունս բարձրանա (ծիծաղում է): :)

- Ինչո՞վ է այսօր զբաղված Գոհարիկը:

- Այսօր ես ստեղծագործական բուռն գործունեության մեջ եմ: Ինձ մոտ անընդհատ նորանոր մտքեր են առաջանում, համակարգչիս մեջ էլ նոր ծրագրեր կան գրված: Միջազգային մակարդակի եւ շատ հետաքրքիր հեղինակային հաղորդում ունենք ես եւ Դինան, որն ինչ-ինչ պատճառներով դեռ եթեր չի հեռարձակվում:

Գոհար Գասպարյան. “Չեմ սիրում, երբ անորոշության մեջ եմ ընկնում”

Գոհար Գասպարյան. “Չեմ սիրում, երբ անորոշության մեջ եմ ընկնում”

- Եթերի մասին կխոսե՞ս:

- Ցավոք, այսօր մեր հեռուստաեթերն ողողված է անիմաստ սերիալներով, որոնք մեկը մյուսին հաջորդելով` խլում են ողջ եթերաժամը եւ դասվում ”վարկանշային հաղորդումներ”-ի թվին:

- Սերիալում նկարահանվելու առաջարկ ստացե՞լ ես:

- Տարբեր հեռուստաընկերությունների կողմից առաջարկներ եմ ստացել, բայց բազմիցս ասել եմ, որ չեմ նկարահանվի սերիալներում: Ես Գոհարիկն եմ, հաղորդավար եմ. չեմ կարող այլ անվան ու կերպարի տակ հանդես գալ: Միգուցե նկարահանվեմ ֆիլմի այնպիսի տեսարանում, որտեղ հանդես կգամ որպես Գոհար Գասպարյան, բայց փոքրիկ էպիզոդում, որտեղ կլինեմ այն, ինչ իրականում կամ: Երբ հաղորդավարը կամ այլ մասնագետ անում է այլ գործ, որն իրենը չէ, բացը զգացվում է: Նույնն է, երբ դերասանը կամ երգիչը հաղորդավարությամբ է զբաղվում:

Գոհար Գասպարյան. “Սերիալներում երբեք չեմ նկարահանվի”

Գոհար Գասպարյան. “Սերիալներում երբեք չեմ նկարահանվի”

- Ինչո՞ւ չես մասնակցում ”2 աստղ”-ին:

- Այն շատ ժամանակ եւ էներգիա է պահանջում` փոխարենը ոչինչ չտալով: Բացի այդ, ես ինձ թույլ չեմ տա, կրելով մեր ազգի ամենանշանավոր երգչուհիներից մեկի` Գոհար Գասպարյանի անուն-ազգանունը, բեմ բարձրանալ եւ վատ երգել:

- Վատ երգելու մասին. հայկական էստրադայում աստղեր տեսնու՞մ ես:

- Ըըը (մտածում է): Եթե մեկի անունը տամ, մյուսները կնեղանան: Բայց եթե համաշխարհային աստղերի հետ համեմատենք, մեզ մոտ կլինեն ”համայնքային” աստղեր:

Գոհար Գասպարյան. “Տղամարդը պետք է արագ մտածի, պետք է ուժեղ ու պայծառ լինի”

Գոհար Գասպարյան. “Տղամարդը պետք է արագ մտածի, պետք է ուժեղ ու պայծառ լինի”

- Ամեն դեպքում, ու՞մ երգերն ես լսում:

- Կարծում եմ, նրանք, ովքեր կարողանում են ճեղքել միջազգային օղակը, բավական հաջողված երգիչներ են: Լսում եմ Հայկոյի, Սիրուշոյի երգերը. դրանք ճաշակով են:) :

- Ճաշակի մասին. կա՞ն ոճաբաններ, որոնց հետ համագործակցում ես:

- Վերջերս` ”Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլի ժամանակ, համագործակցեցի Ֆաինա Հարությունյանի հետ,  ու հետաքրքիր է, որ նախքան նրա հետ խոսելը ընկերուհուս ասացի` ինչ եմ ուզում, հետո նույնը Ֆաինան ինձ առաջարկեց: Փաստորեն, մենք ակամա նույն բանն էինք մտածել, ինչը, կարծում եմ, գեղեցիկ ստացվեց: Համագործակցում եմ նաեւ Արեւիկ Սիմոնյանի հետ (Top 2009-ի զգեստը): Իմ վարսահարդարումն ես վստահում եմ Լուսինե Նահապետյանին, իսկ դիմահարդարմամբ զբաղվում է Ալբինա Ավետիսյանը:

Գոհար Գասպարյան. “Իմ սիրտն ազատ ու երջանիկ ստեղծագործում է”

Գոհար Գասպարյան. “Իմ սիրտն ազատ ու երջանիկ ստեղծագործում է”

- Գեղեցկուհի Գոհարիկի սիրտը զբաղվա՞ծ է:

- Հիմա ոչ: Իմ սիրտն ազատ ու երջանիկ ստեղծագործում է: Աշխատանքի բերումով շատ եմ շփվում տղամարդկանց հետ, բայց դա զուտ գործնական, ընկերական շփում է: Երբեմն թյուրիմացաբար ինձ շնորհավորել են այս կամ այն մարդու հետ «նշանադրության» կապակցությամբ, սակայն նման բան չկա:

- Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, ով կգրավի քո սիրտը:

- Նա պետք է արագ մտածի, երբ տղամարդը սկսում է դանդաղ մտածել, ես նյարդայնանում եմ: Պետք է ուժեղ ու պայծառ լինի:

Գոհար Գասպարյան. “Լսում եմ Հայկոյի, Սիրուշոյի երգերը. դրանք ճաշակով են:)”

Գոհար Գասպարյան. “Լսում եմ Հայկոյի, Սիրուշոյի երգերը. դրանք ճաշակով են:)”

- Կա՞ քո շրջապատում այսօր նման մարդ, ով հավանական թեկնածու է:

- Նման մեկին դեռ չեմ գտել, բայց երկրպագուների պակաս չունեմ: :)

- Ինչպե՞ս ես դրան վերաբերվում:

- Միանգամայն բնական. այն օգնում է, որ հետեւես քո տեսքին, քեզ կին զգաս ու իմանաս, որ սիրված ես:

- Իսկ դու երբեւէ սիրե՞լ ես:

- Այո, բայց դրա մասին հետո կխոսեմ, երբ ընտանիք կունենամ, կպատմեմ իմ առաջին սիրո մասին:) :

Գոհար Գասպարյան. “Ես շատ հետաքրքրասեր եմ եւ շփվում եմ տարբեր մարդկանց հետ”

Գոհար Գասպարյան. “Ես շատ հետաքրքրասեր եմ եւ շփվում եմ տարբեր մարդկանց հետ”

- Ընտանիքի ի՞նչ ”մոդել” ես նախընտրում:

- Ինձ համար ընդունելի է այն մոդելը, որն առկա է մեր ընտանիքում. բոլոր անդամների կարծիքներն ընդունվում են եւ հավասար իրավունքներ կան, բայց տղամարդը մի փոքր բարձր է:

- Ծնողներիցդ ստացած դաստիարակության մասին ի՞նչ կասես:

- Մեր ընտանիքը շատ ավանդապահ է, բայց ծնողներս ինձ վստահում են, նրանք ինձ հասկացել ու ճիշտ ուղղություն են ցույց տվել: Եթե ես այսօր վարում եմ ”Եվրատեսիլ”-ի մրցութային համերգը եւ ուշ կվերադառնամ տուն, նրանք ինձ համար հանգիստ են. ես ապահով եմ: Բայց երբ ընկերներիս հետ եմ, 23.00-ից ուշ տուն գնալ չկա:

Գոհար Գասպարյան. “Երկրպագուների պակաս չունեմ:)”

Գոհար Գասպարյան. “Երկրպագուների պակաս չունեմ:)”

- Ովքե՞ր են քո ընկերները:

- Գիտեք, ինձ հաճախ են հարցնում` «ո՞նց ես այս կամ այն մարդու հետ ընկերություն անում»: Ես շատ հետաքրքրասեր եմ. շփվում եմ տարբեր մարդկանց հետ, անկախ նրանից` նրանք ճաշակով են, թե անճաշակ, Երեւանից, թե մարզերից: Ես ինձ կայացած մարդ եմ համարում, ես Գոհար Գասպարյանն եմ եւ, շփվելով այս կամ այն մարդու հետ, չեմ ընդօրինակի նրա բնավորության այս կամ այն գիծը: Հետեւաբար, տարբեր մարդիկ կարող են լինել իմ լավ ընկերները:

- Ի՞նչ հարաբերությունների մեջ ես ուսանողներիդ հետ:

- Շատ լավ: Մենք աշխատում ենք ամեն ինչ անել, որ լավ արդյունքի հասնենք, եւ դա, կարծում եմ, տալիս է իր պտուղները. վերջերս հանդիպում ունեցանք Արթուր Աբրահամի հետ, ով հիացած էր ուսանողների հարցերով: :)

Գոհար Գասպարյան. “Ինձ մոտ անընդհատ նորանոր մտքեր են առաջանում”

Գոհար Գասպարյան. “Ինձ մոտ անընդհատ նորանոր մտքեր են առաջանում”

- Կարողանու՞մ ես գիտելիքներդ ամբողջությամբ փոխանցել նրանց:

- Փորձում եմ: Ցավոք, ժամանակը շատ քիչ է: Հիմնականում աշխատում եմ ոչ թե տեսական, այլ պրակտիկ գիտելիքներ փոխանցել նրանց: Հետագայում հնարավոր է ունենամ սեփական դպրոց` Գոհար Գասպարյանի անվան հաղորդավարության դպրոց, որը կսովորեցնի մարդկանց, ինչպես իրենց պահեն տեսախցիկի առջեւ:

- Սեփական գործից խոսեցիր. ունե՞ս քո բիզնեսը:

- Հիմա ես եւ ընկերուհիներս պատրաստվում ենք բացել մի ընկերություն, որը կկազմակերպի տարբեր միջոցառումներ: Այս մասին ավելի մանրամասն կասեմ մարտի 9-ին, երբ տեղի կունենա մեր ընկերության կազմակերպած առաջին միջոցառումը:) :

- Ի՞նչ խորհուրդ կտաս երիտասարդ աղջիկներին:

- Հատկապես դուք, երիտասարդ աղջիկներ, եթե պարապ եք, ձեզ համար հետաքրքիր զբաղմունք գտեք, դուրս եկեք տանից եւ զերծ մնացեք հարեւանների հետ անընդհատ սուրճ խմելուց ու բամբասելուց: Պարապ մարդուց ավելի վտանգավոր հանցագործ չկա: :)

Հետեւեք Bravo.am-ին եւ շատ շուտով կիմանաք, թե ինչ բիզնես է հիմնել Գոհարիկը:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1072 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 4.4/7
Total comments: 1
0  
1 Владимир   (2010-10-09 0:09 AM) [Entry]
Сказка!!! Чудо !!!

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *: