Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Հ.Տ. Հայկո 2010


Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել :)

Հայաստանից դուրս ակումբներում ելույթ ունենալու շատ հրավերներ է ստանում Հ.Տ. Հոյկոն ու չի մերժում:). “Մոսկվայում եմ հանդես եկել, այս տարի Ուկրաինայի մի քանի քաղաքներում եմ տուրնե ունեցել` Կիեւ, Դնեպոպետրովսկ, Կրիվոյ Ռոգ: Մարտին Պետերգուրգում եմ համերգ տվել”: Ռուսաստանի հայերը ուղղակի պահանջում են Հ.Տ.-ի հնչեցրած ռեփը: “Այս տարին բուռն էր հատուկ հյուրի կարգավիճակում հայտնվելու առումով: Այնտեղ ինձ ճանաչողները հայերն են, ռուսներ էլ էին գալիս, բայց նենց չի, որ ինձ ճանաչելով էին գալիս, մշտական այցելուներ էին: Հիմա ճանաչում են, ասացին` շատ գոհ ենք, հայկական ռեփին տեղյակ չէինք, հիմա Հ.Տ. Հայկո, հայկական ռեփ գիտենք”:

Հ.Տ. Հայկոն երեւանյան նորաբաց “3.33” ակումբում համերգ տվեց ու շատ գոհ մնաց:)

Օգոստոսի 27-ին Հ.Տ. Հայկոն երեւանյան նորաբաց “3.33” ակումբում համերգ տվեց ու շատ գոհ մնաց:): “Երեւանում մի այլ կարգի է… Բիզնեսի տեսանկյունից եթե նայենք, մարդիկ կան` գերադասում են կանչել էժանագին, չէ, հենց ձրի երգիչներ, մարդկանց անծանոթ, իսկ ես այդ ձեւով չեմ աշխատում: Չնայած` եղել են դեպքեր, երբ ընդառաջել եմ: Ես այսքան աշխատում եմ, որ դրա դիմաց ինչ-որ բան ստանամ, մանավանդ որ կենդանի հնչողություն է, “ժիվոյ” եմ կատարում: Նենց չի` գալիս “գրդոն” անում, գնում եմ, ինչպես մեր էստրադային լիքը երգիչներ”,- նշեց ռեփերը:

Այսպիսով, ակումբային մենահամերգների սեզոնը Հ.Տ.-ն “3.33”-ում բացեց. “Հնարավոր է` պարբերական բնույթ կրի. շաբաթը կամ ամիսը մեկ ելույթ ունենամ ակումբներում: Հյուրերը շատ էին, իմ երկրպագուները մանավանդ որ իմացել էին էքսպերիմենտալ երեկո է լինելու… Ես էլ լինեի, իմանայի նման բան կա, կգայի լսելու: Դուրս եկավ, հնչողությունը լավն էր, հարմարավետ մթնոլորտ էր”:

Ռեփերը սեպտեմբերին ահավոր շատ աշխատանք ունի անելու

Հ.Տ. Հայկոն բենդի նվագակցությամբ ռեփ է կարդում:)

Ռեփերը մոտ տասը երգ կատարեց ու, ամենահետաքրքիրն ու կարեւորը, բենդի նվագակցությամբ:): “Կներես”-ը ակուստիկ տարբերակով, “Սպասում եմ զանգիդ”, “Ձեն հանեք”…. Lրիվ նորովի մատուցմամբ: “Բենդի հետ հինգ օր փորձեր ենք արել, բավական բարդ աշխատանք էր: Համ ես եմ շատ հավեսի ընկել, համ էլ երաժիշտները, որ կյանքում իրենց չէին փորձել ռեփի մեջ: Հետաքրքիր էր, հնարավոր է` այդ անձնակազմը դառնա իմ անձնական բենդը”,- Bravo.am-ին ասաց Հ.Տ. Հայկոն:

Նա իր հետ հանդես եկող բենդին հենց Հ.Տ.–ով էլ ներկայացնում էր. “Հ.Տ. Գագո, Հ.Տ. Վարդան… Հ.Տ. բենդ դարձավ:): Հարվածային, ստեղնաշարային գործիքներ, բաս, ակուստիկ, էլելտրո կիթառներ, սաքսաֆոն, դհոլ, ակորդեոն ու նաեւ դիջեյ: Ելույթ ունեցան երգչուհիներ R.P.-ին, Անահիտ Շահբազյանը, նորահայտ R&B երգիչ Դավիթ Բադալյանը: “Ռաբիսի մեջ հանդես եկող Սենոյի հետ Էսօր “Քոչարի”-ն դհոլով, լրիվ հայկական մատուցմամբ ենք ներկայացրել: “Reincarnation”-ի Ռոլանդի հետ էլ “Բարեւ, երջանկություն” երգը կատարեցինք”:

Երեկոյի հյուրերը

Հ.Տ. Հայկոյին համերգի նման ձեւաչափը շատ է դուր եկել. “Մի անգամ “Անցած էտապ” երգը բենդով կատարեցի ու այդտեղից ամեն ինչ սկսվեց, ոգեւորվեցի ու որոշեցի, որ բենդով անպայման համերգ պետք է տամ: Հետագայում էլի բենդով մեծ դահլիճում ավելի մասշտաբային համերգ եմ կազմակերպելու”:

“Ես հոգնել եմ”-ի տեսահոլովակը` ահավոր սկանդալային

Ռեփերը Bravo.am-ին ասաց, որ սեպտեմբերին ահավոր շատ աշխատանք ունի անելու. “Չնայած ես էս տարի ահագին եմ աշխատել, մինչեւ հիմա աշխատում եմ, չեմ հանգստացել ընդհանրապես: “Ես հոգնել եմ” երգի տեսահոլովակը, որ մի տարի է սպասում են մարդիկ, շատ սկանդալային տեսահոլովակ է ստացվել: Ինձ թվում է` ամբողջ աշուն այդ տեսահոլովակից են խոսելու, որովհետեւ, իսկապես, ահավոր սկանդալային է: Մերկ աղջիկ-մաղջիկ, էդ սկանդալ չի արդեն, նենց բան ա, որ նորություն է Հայաստանում, իմ երկրպագուները գիտեն` ես անհետաքրքիր բաներ չեմ անում: Որակի մեջ եմ անում, սիրում եմ էքստիմներ, մարդկանց միապաղաղ կյանքը հետաքրքրացնել”,- նշեց նա:

Հ.Տ. Հայկոն

Հ.Տ. Հայկոն մարզերում համերգներ տալու նախագիծ ունի. մոտ երեսուն քաղաքով է շրջագայելու մի ամսվա ընթացքում. “Ամեն օր մի վայրում հանդես եմ գալու: Սեպտեմբերի կեսից մինչ հոկտեմբերի կես կտեւի: Գյումրիից կսկսենք, Հայաստանի մի ծերից մտնելու ենք, մյուսից դուրս գանք: Շատ մարդիկ կան մարզերում, որ սիրում ու գնահատում են ռեփը, ինչի՞ պետք է անտեսենք, Երեւանը արդեն կամաց-կամաց տրաքում է, էլ տեղ չկա, մեր մյուս քաղաքները ինչու չենք օգտագործում, չեմ հասկանում”:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 949 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 4.5/4
Total comments: 1
0  
1 HARGVAT-APER   (2010-09-01 11:37 AM) [Entry]
axpernernen mer haykone mishne erevanci mer axperutjuna karqin txeq en lav eleq txeq jan

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *: