Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Մարինա Ավետյան


“Մոդելային մրցույթները հաճախ կապված են քաղաքականության հետ”

26-ամյա մանեքենուհի Մարինա Ավետյանն այս տարի հասցրել է մասնակցել չինական “Miss Bikini International” ու Անթալիայում կայացած “Miss Kemer International” մոդելային մրցույթներին, նաեւ Fashion TV-ի նորաձեւության ցուցադրության նկարահանումներին: :)

26-ամյա մանեքենուհի Մարինա Ավետյանը

“Միսս եւ Միստր Աշխարհ” կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը, որը մոդելներին ուղարկում է մասնակցելու միջազգային մրցույթներին, “Miss Bikini International-2010” մրցույթից 1 ամիս առաջ տեղեկացրել է, որ Հայաստանի ներկայացուցիչը լինելու է Մարինա Ավետյանը. “Այդ մեկ ամսվա ընթացքում համարյա ամեն օր մարզադահլիճ էի գնում, պարապում, սնվում հատուկ սննդակարգով, որ մարմնիս կառուցվածքը լիովին համապատասխանի բիկինիի չափանիշներին: Կարծում էի` շանսերս մեծ չեն, բայց թոփ 20-ում հայտնվեցի: :) Ի դեպ, ասեմ, որ չինական մոդելային մրցույթներն ավելի շատ իրենց արտադրանքը սպառելու, ասիական ոճը գովազդելու համար են”:

Մոդելի խոսքերով, միջազգային մրցույթների մեկնելիս պետք է հոգեպես ու ֆիզիկապես լավ պատրաստված լինել

“Միջազգային մրցույթների հայ մոդելներն արտերկրում ճանաչում ունեն”

2007-ին Մարինան Ստամբուլում մասնակցել է “Best Model of  The World”-ին ու գրավել 3-րդ տեղը: Նրա խոսքերով, այս հորիզոնականն իր համար շոկային էր, որովհետեւ Թուրքիայում կայացած մրցույթից նման ակնկալիք չուներ. “Լավագույն զգեստն ինձ էին տվել, որ հագնեմ, 45 երկրի ներկայացուցիչների մեջ 3-րդ մրցանակը տվեցին, նաեւ արժանացա “Միսս ֆոտոգենիկ” տիտղոսին: Այս տարի “Miss Kemer International” մրցույթին Անթալիա մեկնելիս մտածում էի` հաղթելու հավանականությունն ավելի մեծ է. 25 մասնակիցներ էին ու ԶԼՄ-ները ֆավորիտների ցանկում իմ անունն էին նշում: Եզրափակչի ժամանակ պարզվեց, որ զուտ քաղաքական պատճառներով ես չեմ կարող լինել հաղթող. թոփ 5-ի աղջիկների մենեջերները ժյուրիի անդամներ էին, կազմակերպիչների թվում` ռուսներ: Բնականաբար, հաղթողն էլ ռուս մոդել էր: Առաջին անգամ էի տեսնում, որ մասնակիցների մենեջերները ժյուրիի անդամ են ու իրենց մոդելին հաղթող են դարձնում”:

2007-ին Մարինան Ստամբուլում մասնակցել է “Best Model of The World”-ին ու գրավել 3-րդ տեղը

Այնուհետ 2 շաբաթով մեկնել է թուրքական Բոդրում քաղաք մասնակցելու Fashion TV-ի նկարահանումներին ու ցուցադրություններին. “Շատ հետաքրքիր ու հագեցած օրեր ունեցա, նաեւ հասցրեցի հանգստանալ: 2 տարի առաջ էլ էի մասնակցել, մրցութային կարգով էի ընտրվել, այս անգամ էլ հնարավորություն ընձեռեցին, որ մեկնեմ նկարահանումներին, ուր թուրք դիզայներների հագուստներ էինք ցուցադրում, որոնք, անկեղծ ասած, այդքան էլ չեմ հավանել :) ”:

Մոդելի չափսերն են 85.61.92, հասակը` 179 սմ

Մարինա Ավետյանի կարծիքով, մրցույթների ժամանակ նկատվելու եւ հաղթելու համար ավելի կարեւոր է վառ անհատականությամբ առանձնանալը, քան գեղեցիկ լինելը. “Հայ մոդելներից շատերը, որոնք արտերկրում մասնակցել են գեղեցկության ու մոդելային մրցույթների, արտերկրում ճանաչում ունեն, նրանք տեղյակ են հայ մոդելների մասին: Ակտիվությամբ, շարմով ավելի հեշտ կարող ես հաղթել, քան ամենագեղեցիկը լինես ու պասիվ: Օրինակ, մինչ բուն մրցույթն անց են կացվում “Միսս տաղանդ”, “Միսս պարուհի” ու այլ անվանակարգերով մրցույթներ, որոնք եւս կարեւոր են ու արդար են անցկացվում, ի տարբերություն եզրափակչի, որը հաճախ քաղաքականության հետ է կապված”:

“Miss Bikini International 2010” մրցույթի մասնակիցները

Մոդելի խոսքերով, միջազգային մրցույթների մեկնելիս պետք է հոգեպես ու ֆիզիկապես լավ պատրաստված լինես. “Բազմաթիվ հովանավորների գովազդներում ենք նկարվում, PR արշավների մասնակցում, հաճելի է, նաեւ դժվար: Օրինակ, Չինաստանի մրցույթի ժամանակ 6 օրվա ընթացքում 4 անգամ ինքնաթիռ ենք նստել, տարբեր քաղաքներ մեկնել հատուկ գովազդներում նկարահանվելու համար: Ամեն ինչից փորձում եմ լավը վերցնեմ”:

“Չեմ կողմնորոշվում` ինչն է ինձ համար կարեւոր”

“Մրցույթների կազմակերպիչներն ու մասնակից աղջիկները հաճախ զարմանում են` տեսնելով չափանիշներին համապատասխան հայ մոդելների, որովհետեւ, նրանց կարծիքով, հայերը մեծ քթերով, մազոտ ազգ են: :) ”, – պատմում է նա:

Մոդելները տարբեր գովազդային արշավների են մասնակցում

26-ամյա մանեքենուհին կարծում է, որ մինչեւ տարվա վերջ մեկ մրցույթի էլ կմասնակցի ու կեզրափակվի. «Այլեւս հնարավորություն չեմ ունենա ներկայացնելու Հայաստանը, որովհետեւ մրցույթները մինչեւ 26-27 տարեկան աղջիկների համար են: Ինձ մոտ այն շրջանն է, որ չեմ կողմնորոշվում` ինչն է ինձ համար կարեւոր: Երբ հասկանամ, այդ ժամանակ կընտրեմ, թե որ ոլորտում եմ հաստատվելու”:

Մարինան դեռ չի ամուսնացել, այդ առիթով մի պատմություն հիշեց. “Գեղեցիկ աղջիկները հաճախ ուշ են ամուսնանում կամ հաջող ամուսնություն չեն ունենում: Տգեղ աղջիկն առավոտյան երբ արթնանում է, հայելու առաջ կանգնում ու ասում է. “Մտածիր, ում ես գտնելու, ժամանակդ գնում է, արագ մեկին գտիր, գնալով գեշանում ես”: Իսկ գեղեցիկ աղջիկը մտածում է. “Ես մտածելու բան չունեմ, էսօր չլինի` վաղը կլինի, ամենալավին կսպասեմ: Սիրուն եմ, միշտ էլ սիրուն կլինեմ”: Իսկ վերջում, ժողովրդի լեզվով ասած, “էշի ճակատն է պաչում”:)”, – կատակում է Մարինա Ավետյանը:

Մարինա Ավետյան. “Ամեն ինչից փորձում եմ լավը վերցնել”

“Ամենից շատ catwalk-ն եմ սիրում”

Մանեքենուհին իր առաջին մասնագիտությամբ լրագրող է, հետո սովորել է «Ինտերլինգվա» լեզվաբանական համալսարանում, դարձել անգլերենի թարգմանիչ. “Լրագրությամբ չեմ զբաղվել, ուսումս կեսից շարունակեցի “Ինտերլինգվա”-ում: Ինձ համար ամենահոգեհարազատը հենց մոդելի աշխատանքն է: Պոդիումի վրա հագուստ ցույց տալը` catwalk-ը, ամենաշատն եմ սիրում”:

Մարիան այս տարի հասցրել է մասնակցել չինական “Miss Bikini International 2010” մրցույթին

Մոդելի չափսերն են 85/61/92, հասակը` 179 սմ: Մասնակցել է 10-ից ավելի միջազգային մրցույթների, տեղական դիզայներների ցուցադրություններին, նկարահանվել է Արամեի ու Արման Հովհաննիսյանի տեսահոլովակներում: Մոտ 4 տարի Հայաստանում նկարահանումների չի մասնակցում. “Հարմար առաջարկներ չեն եղել, խանութը չեմ հավանել կամ ֆինանսն է քիչ եղել, բայց եթե լավ բրենդային խանութ լինի, կհամաձայնեմ, իհարկե”:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 916 | Downloads: 0 | Comments: 2 | Rating: 3.9/7
Total comments: 2
0  
2 arthurharutunia   (2010-08-15 4:37 PM) [Entry]
che aper et gortarane modela

0  
1 HARGVAT-APER   (2010-08-15 3:42 PM) [Entry]
ART JAN ES OVA ES GORTARANE ENGER DERASANA HA

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *: