Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ

Նարեկ Բավեյան


Նարեկ Բավեյանը շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է նոր գրված` “Մի թող ինձ” երգի հիման վրա: Վերջերս Նարեկն ու իր պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանը մեկնել էին Հորդանան, որտեղ էլ կատարվել են տեսահոլովակի նկարահանումները:

Նարեկ Բավեյան. “Մեր այցը Հորդանան հավասարաչափ եւ տուրիստական շրջագայության, եւ տեսահոլովակի նկարահանման նպատակ ուներ”

Նարեկ Բավեյան. “Մեր այցը Հորդանան հավասարաչափ եւ տուրիստական շրջագայության, եւ տեսահոլովակի նկարահանման նպատակ ուներ”

“Մեր այցը Հորդանան հավասարաչափ եւ տուրիստական շրջագայության, եւ տեսահոլովակի նկարահանման նպատակ ուներ: Պետք է, որ շատ-շատ գեղեցիկ տեսահոլովակ լինի: Նկարահանումները կատարվել են Մեռյալ ծովում, Կարմիր ծովում, Պետրա քաղաքում եւ այլն: Այսինքն, Հորդանանի տարածքում, բայց իրարից շատ հեռու վայրերում: Երգը հիթային է ու, կարծում եմ, կսիրվի”,- Bravo.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Բավեյանը: :)

“Երգը սիրային է, երգիչը դիմում է իր սիրած էակին”

“Երգը սիրային է, երգիչը դիմում է իր սիրած էակին”

Երգիչը նշեց, որ այժմ կատարվում են տեսահոլովակի մոնտաժային աշխատանքները. “Ուզում ենք տեսահոլովակը պատրաստ վիճակում ներկայացնենք հուլիսի 24-ին` Ֆիլհարմանիայի համերգասրահում կյանալիք` Սուրեն Թադեւոսյանի 35-ամյակին նվիրված հաշվետու համերգի ժամանակ”:

“Մի թող ինձ” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, երաժշտությանը` Նարեկ Բաբեյանը, ով մեզ հետ զրույցոմ նշեց, որ այն լիրիկական է: Ինչպես ասում է երգիչը, տեսահոլովակը սյուժետային գիծ չունի. “Երգը սիրային է, երգիչը դիմում  է իր սիրած էակին` մի թող ինձ ասելով: Բայց հետաքրքիր է նրանով , որ տեսահոլովակում աղջիկ չկա, միայն ես եմ: Մտածում էինք աղջկան այստեղ նկարեինք, բայց այնքան հարուստ եղան տեսահոլովակի պատկերները, որ դա չարեցինք: Կան գեղեցիկ վայրեր, գեղեցիկ ու, չեմ վախենա ասել, ճոխ  կադրեր”:

“Մի թող ինձ” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, երաժշտությանը` Նարեկ Բաբեյանը

“Մի թող ինձ” երգի խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, երաժշտությանը` Նարեկ Բաբեյանը

Նշենք, որ “Մի թող ինձ”-ը կլինի Նարեկի թվով 7-րդ տեսահոլովակը:

Նարեկ Բավյանը պատրաստվում է իր մենահամերգին

Մեզ հետ զրույցում Նարեկը նշեց նաեւ, որ “Մի թող ինձ”-ից հետո պատրաստվում է թողարկել իր երկրորդ ձայնասկավառակը. “Որից կընտրեմ նաեւ այն երգերը, որոնց հիման վրա եւս տեսահոլովակներ կլինեն”:

Աշնանը Նարեկը հանդես կգա մենահամերգով

Աշնանը Նարեկը հանդես կգա մենահամերգով

Ձայնասկավառակը կլինի աշնանը, իսկ արդեն խոր աշնանը Նարեկը հանդես կգա մենահամերգով. “Երեւի կլինի Ալ.Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի դահլիճում: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են”: :)

Մենահամերգից հետո Նարեկը կունենա նաեւ փոքրիկ համերգներ. “Օրինակ, Երգի թատրոնում փոքրիկ համերգային երեկո, եւ այլն…”:

Նարեկ Բավեյան. “Ուզում ենք տեսահոլովակը ներկայացնենք հուլիսի 24-ին”

Նարեկ Բավեյան. “Ուզում ենք տեսահոլովակը ներկայացնենք հուլիսի 24-ին”

Bravo.am-ը շնորհավորում է Նարեկին նոր տեսահոլովակի կապակցությամբ ու մաթում հաջողություն իր առաջիկա ծրագրերին:

Category: ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ | Added by: arthurharutunia
Views: 1092 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 4.2/5
Total comments: 1
0  
1 MachoArs   (2010-08-31 11:45 AM) [Entry]
կապակցությամբ ու մաթում? ՄԱՂԹՈՒՄ!

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Name *:
Email:
Code *: