Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
"Չի լինի”, իսկ առաջին զավակը տղա կծնվի
Արմենչիկը վերջերս դուետով հանդես եկավ Սնուփ Դոգի հետ, որի տեսահոլովակը BRAVO.am-ը եւս ներկայացրել է, հետո հայտնի դարձավ, որ երգիչն այս աշուն հայր է դառնալու. նրա` աշնան վերջ լույս աշխարհ գալ պատրաստվող առաջնեկը տղա է:): "Չէ, չէ, չէ, չի լինի, քեզ պես սիրուն չի լինի”, այս խոսքերը, որ, հավանաբար, ուղղված են Արմենչիկի կնոջը, իր նոր` "Չի լինի” երգի բառերն են, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան կլինի հենց այս ամիս: Երգիչը համագործակցել է Ժոռ Մելոյանի հետ: "Սա մեր երկրորդ համատեղ աշխատանքն է` Արմենչիկի ցանկությամբ, թեեւ "Կյանքի գինը” սաունդտրեկի նկարահանումները նախաձեռնել էր "Արմենիա” TV-ն”,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Արմենչիկի նոր տեսահոլովակի ռեժիսորը: Սիրուշոյի, Պավել Վոլյայի, Սոսո Պավլիաշվիլիի եւ այլ հայտնի արտիստների տեսահոլովակները հեղինակած Ժոռ Մելոյանի խոսքերով` երաժշտության ժանրը կարեւորում է միայն տեսահոլովակի հետ դրա համահունչ լինելու համար:). "Արմենչիկի այս երգը ուրախ եւ պարային է, ես էլ ստացել եմ աչքին հաճելի տեսարաններ: Նշեմ` այս անգամ եւս տեսահոլովակի գեղարվեստական ղեկավարն Արման Ջուլհակյանն է, իսկ գլխավոր օպերատորը` Վազգեն Մուրադյանը”: Բու, աֆրիկյան աղվես, աղջիկներ, վառ գույներ…. "Տեսահոլովակում շատ դետալներ կան, կերպարներն էլ են բազմաթիվ, պարեր էլ կտեսնեք: Մի խոսքով` մաքսիմալիստական գործ է` մասշտաբային, դրական տրամադրություն ապահովող, գունեղ”,- ասել է ռեժիսորը: BRAVO.am-ին Ժոռ Մելոյանը տեղեկացրել է` շարունակում է համագործակցել Գրիգոր Գասպարյանի հետ` աշխատելով "Comedy Club” փրոդաքշնի համար, "Meloyan Media House”-ի անվան ներքո գովազդային հոլովակներ է նկարահանում, նոր տեսահոլովակ էլ կա, որի մասին կպատմենք առաջիկայում:): Ստորեւ կարող եք դիտել "Չի լինի” տեսահոլովակի "trailer”-ը: | |
Views: 1958 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 3.2/5 |
Total comments: 1 | |
|