Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
Վաղը կիմանանք Հայաստանը ներկայացնողին
Վաղը վերջապես պարզ կդառնա` ով կներկայացնի Հայաստանը Օսլոյում կայանալիք “Եվրատեսիլ-2010”-ին: Փետրվարի 14-ին ժամը 21.30-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում եւ Հ1-ի ուղիղ եթերում կկայանա “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլը: Համերգին ժյուրիի եւ SMS քվեարկության 50/50 հարաբերակցությամբ կընտրվի հաղթողը: Bravo.am-ը ամդրադարձել է “եվրատեսիլյան” իրարանցումներին: Ելույթների հերթականությունն արդեն հայտնի է, ու այսօր “մի հարկի տակ” ներկայացնում ենք բոլոր մասնակիցներին ու նրանց երգերը: “Another Story” “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլը կբացի “Another Story”-ին: Ռոք-խումբը կներկայացնի “Այս ձմեռ”/This Winter/ երգը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը խմբի վոկալիստ եւ կիթառահար Արմեն Սարգսյանն է: “Այս ձմեռը” խմբի առաջին ձայնագրված երգն է: Ռոք-խումբը բեմում իր անվան պես ուրիշ պատմություն է խուստանում: “Քարացած չենք, այնպես կանենք, որ ամեն վայրկյանը տպավորիչ լինի հեռուստադիտողի համար”,- ասում է Արմեն Սարգսյանը: Անի Արզումանյան Երկրորդն ելույթ ունենալու պատվին արժանացել է Անի Արզումանյանը: Երգչուհին կներկայացնի “The Mermaid Song” երգը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը Ա. Ներսիսյանն է: Անին ասում է, որ ընդհանրապես հուզվածություն չի զգում, շատ ուրախ է տասնյակում հայտնվելու համար: “Ինձ համար ամենակարեւորն այն է, որ մեր երկու մասից բաղկացած երգը` անգլերեն եւ հայերեն, հնչում է շատ հետաքրքիր, եւ հույս ունեմ, որ մարդկանց դա կուրախացնի: Մասնակիցներին էլ հաջողություն եմ ցանկանում”- ասում է Անի Արզումանյանը: Մելինե Բեգլարյան Երրորդ համարի ներքո կերգի իրեն ուրիշ համարող Մելինե Բեգլարյանը:): Երգը կոչվում է “We Must Believe”: Խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց Մելինեն է. “Երգս գրել էի, տանը դրած էր, ես եմ հեղինակը, ինձ է պատկանում այն: Ու մտածեցի` ինչու չփորձեմ: Հայտ ներկայացրի ու անցա”: Մելինեն երեք տարի է` Մոսկվայից մոր հետ տեղափոխվել է Հայաստան: Հորը շատ է կարոտում, բայց որրոշել է ընդմիշտ հաստատվել Երեւանում: Սովորում է Հայ-ռուսական պետական սլավոնական համալսարանում, ապագա էկոնոմիստ է: Դաշնամուր նվագել գիտի: Արդեն մի տեսահոլովակ ունի, շուտով “Ես ուրիշ եմ” երգի հիման վրա նորը կնկարահանի: Հաջորդ տարի էլ ձայնասկավառակ թողարկելու հույսեր ունի: Մելինե Բեգլարյանը հաղթանակի է սպասում, նշում է նաեւ, որ Ռազմիկ Ամյանի ձայնն է շատ հավանում: Էմմի եւ Միհրան Դուետը չորրորդն է ելույթ ունենալու, թեեւ Էմմին ցանկանում էր 8 թվի ներքո հանդես գալ: Մադոննան եւ Ռիկի Մարտինը իրենց համաձայնությունը տվել են “Հեյ” երգին: Մնում է հայերը Էմմիի, Միհրանի եւ միջազգային պարողներ Ջեյսոն Յանգի, Սոֆիա Թոֆուի, Վալերի Փոլլի եւ Քյու Բրդեդի օգտին sms-ներ ուղղարկեն: “Հեյ” երգի երաժշտության հեղինակը Վաչե Տեր-Եղիշյանն է, բառերը գրել է Միհրանը: “Հեյ”-ի միքսը արվելու է Միացյալ Նահանգներում, այն ստուդիայում, որտեղ ձայնագրվում են միջազգային բոլոր աստղերը: Երգում մի հատված նվիրված է Մայքլ Ջեքսոնի հիշատակին, քանի որ Էմմին եւ Միհրանը երգչի երկրպագուն են: “Դրական ենք տրամադրված, վստահ ենք մեր երգի, շոուի վրա: Պատրաստ ենք Հայաստանը ամենալավ ձեւով ներկայացնել եւ “Եվրատեսիլը” բերել այստեղ: Դա է մեր նպատակը: Մեր երգը հաղթանակ կբերի”,- ասում է Միհրանը: Դավիթ Աշոտյան 19-ամյա Դավիթ Աշոտյանը “Infected Dreams” երգով 5-րդն ելույթ կունենա: Այն գրել է 4 ամիս առաջ հիվանդ վիճակում: Նրա համար հայաստանյան նախընտրական փուլն առաջին բեմելն է լինելու: “Չգիտեմ ոնց` ես էլ եմ լավագույնների ցուցակում: Երգեր եմ գրում, ֆիլմերի սաունդտրեկեր”,- ասում է Դավիթ Աշոտյանը: Երաժշտական կրթություն չունեցող երգիչը առաջին անգամ է ելույթ ունենալու. շատ է հուզվում: Նիկ Էգիբյան Սնոտիական երեւույթներին չհավատացող Նիկ Էգիբյանը վեցերորդն է երգելու: Ներկայացնելու է “Countdown” երգը: Խոսքերի եւ երաժշտության հեղինակն ինքն է: Երգում է սիրելիից բաժանման մասին: Նիկ Էգիբյանը երկու պարուհու հետ է հանդես գալու, պարն ինքն է բեմադրել: “Շեշտը դնելու եմ լավ երգելու վրա: “Եվրատեսիլ”-ի համար կարող էի ուրիշ երգ գրել, բայց շանսերս քիչ են. հայտնի չեմ Սփյուռքում: R&B ոճում երգ է, էլեկտրոնային ու դուր կգա ամբողջ աշխարհի ջահելությանը”: Մարիա Կիզիրյան Ազգությամբ ֆին, բայց հայ ամուսնով Մարիա Կիզիրյանը համարում է, որ “բախտավոր թիվ է քաշել”. յոթերորդն է ելույթ ունենալու: Փոլ Կիզիրյանը կնոջն առաջին անգամ է Հայաստան բերել: Մարիան “Կարմիր գլխարկ” /“Little Red Riding Hood”/ է երգում: Խոսքերի եւ երաժշտության հեղինակն էլ ինքն է: “Little Red Riding Hood”-ը խաղ-երգ է. “Աղջիկները ժամադրության են գնում տղաների հետ… Թեթեւ, թիթիզ աղջկա սիրային ժամադրության մասին եմ երգում: Եվրոպայի արտասովոր ճաշակը գիտեմ: Կարեւոր չի դուդուկ լինի, եվրոպացիներն ուրախ, թեթեւ ռիթմեր են սիրում վայելել: Այ երբ հարցնեն` ինչու է ֆինը ներկայացնում Հայաստանը, կպատմեմ այս երկրի մասին”,-ասում է Մարիա Կիզիրյանը: Ռազմիկ Ամյան Էմմիի ցանկալի թիվը բաժին ընկավ Ռազմիկ Ամյանին. ութերորդն է հանդես գալու: Երգը կոչվում է “My love”: Bravo.am-ն արդեն պատմել է, որ երգի երաժշտությունը Վահրամ Պետրոսյանինն է, խոսքերը` Վարդան Զադոյանինը, գործիքավորումը կատարել է Կարեն Սեւակը: Ռազմիկի շոուին կմասնակցի Սոֆի Դեւոյանի պարային համույթը: “Հույս ունեմ, որ նախընտրական փուլում լավ կլինի ամեն ինչ: Իհարկե, ինչ խոսք, կուզեմ, որ ընտրվի իմ երգը: Տեսնենք` ինչ կստացվի”,- ասում է Ռազմիկ Ամյանը: Եվա Ռիվաս Եվան ուրախությունից փայլում էր, երբ 9-րդ համարն իրեն վիճակվեց: Վերջինը ելույթ ունեցող Եվա Ռիվասը կներկայացնի “Apricot stone” /“Ծիրանի կորիզ”/ երգը: Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերը գրել է պոետ-երգահան Կարեն Կավալերյանը, գործիքավորումը կատարել է Մուրզոն` Արա Թորոսյանը: Որպես բեք-վոկալ հանդես են գալու Տիգրան Պետրոսյանն ու Գոգա Խաչատրյանը: “Պատրաստ եմ պատվով ելույթ ունենալ, անգամ հենց վաղն ու Օսլոյում: Կմասնակցեմ ու կհաղթեմ”,- ծիրանի կորիզը հաջողություն է բերում Եվա Ռիվասին: Նրան աջակցելու եւ ոգեշնչելու է եկել “Եվրատեսիլ” մրցույթի առաջին հաղթողը` արդեն 83-ամյա Լիս Ասիեն: | |
Views: 1205 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 2.2/4 |
Total comments: 1 | |
|