Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
Հասմիկ Կարապետյանն ու ընկերները երգելու են Իսպանյայի հայ համայնքի համար Նոյեմբերի 14-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում ելույթ կունենան Հասմիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Արսեն Գրիգորյանը, Անդրեն, Գոգա Խաչատրյանը, Սոֆի Մխեյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը: Համերգը կազմակերպվում է Իսպանիայի հայ համայնքի կողմից:![]() "Նման կազմով առաջին անգամ ենք գնում Վալենսիա: Տոն կլինի եւ մեզ, եւ մեր հայրենակիցների համար: Հույս ունենք, որ ամենաքիչը 1000 հանդիսատես կունենանք: Եվրոպական այլ երկրների համեմատ Իսպանիայում քիչ ենք համերգներով հանդես գալիս: Գուցե սա կլինի մի քայլ, որ այնտեղի հայկական համայնքի համար էլ շատ համերգներ կազմակերպվեն”, – Bravo.am-ին ասաց Հասմիկ Կարապետյանը: Համերգից հետո երգիչները իրենց ձայնասկավառակները կստորագրեն եւ կնվիրեն հանդիսատեսին: "4-ից 6 երգով հանդես կգամ: Կերգեմ նաեւ "Ես գնում եմ, սիրելիս”, "Այս բեմում”, "Հոգիս”, "Չթողնեք”, "Երբեք չես իմանա” իմ հին հիթերը` հասկանալու համար` որքանով է հայ հանդիսատեսը ծանոթ իմ երգերին: Աշխատելու եմ ներկայացնել տեսահոլովակ ունեցող երգերս: Նորից հայ համայնքի հրավերով մեկ անգամ Մադրիդում եմ մենահամերգ տվել: Մասնակցել է նաեւ Արսեն Գրիգորյանը ”,- ասաց Հասմիկ Կարապետյանը: Հասմիկի Կարապետյանի "Լիալուսինը” Շուտով լույս կտեսնի Հասմիկի "Լիալուսին” ձայնասկավառակը: CD-ում զետեղված է 13 երգ, ինչպես նաեւ մի քանի երգի քլաբ-միքսեր: Միքսերի հեղինակն է DJ Play-ը: Ձայնասկավառակը բազմաոճ է: "Ամենալավ երգերս գրել եմ լիալուսնի ժամանակ` կեսգիշերին”. Հասմիկ Կարապետյան "4-րդ ձայնասկավառակս է: CD-ի դիզայնի հեղինակը Արվին Քոչարյանն է: Անունը երկուսով ենք որոշել. չցանկացանք երգերից մեկի անունով կոչել: Դիզայնը շատ խորհրդավոր է. գոթական ոճով է արված, բայց վախենալու չի : Քանի որ ամսով Խեցգետին եմ, մոլորակս էլ լուսինն է, ուղիղ կապ կա: Լուսնի ազդեցությունը ինձ վրա միանշանակ է: Ամենալավ երգերս գրվել են լիալուսնի ժամանակ` կեսգիշերին: CD-ում միայն իմ երգերը չեն: Համագործակցել եմ Գիսանե Պալյանի, "Համազգային աստղ” նախագծից հայտնի Նիկ Էգիբյանի հետ, ով դեռ ճանաչված հեղինակ չէ: Նիկը շուտով հանդես կգա որպես երգիչ: Երգերի խոսքերը հեղինակել են Վարդան Զադոյանը, Ավետ Բարսեղյանը…”,- ասաց Հասմիկ Կարապետյանը: Ի դեպ, "Լիալուսնի” շնորհանդեսը եւս կկայանա նոյեմբերին: Մինչեւ
դեկտեմբեր էլ երգչուհու փոփ-ռոք ոճով "Դեպի տիեզերք” երգի հիման վրա
տեսահոլովակ կնկարահանվի: | |
Views: 2288 | Downloads: 0 | Comments: 1 | Rating: 4.2/5 |
Total comments: 1 | |
|