Main » Files » ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ |
“Մոդելային մրցույթները հաճախ կապված են քաղաքականության հետ”
26-ամյա մանեքենուհի Մարինա Ավետյանն այս տարի հասցրել է մասնակցել չինական “Miss Bikini International” ու Անթալիայում կայացած “Miss Kemer International” մոդելային մրցույթներին, նաեւ Fashion TV-ի նորաձեւության ցուցադրության նկարահանումներին: “Միսս եւ Միստր Աշխարհ” կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը, որը մոդելներին ուղարկում է մասնակցելու միջազգային մրցույթներին, “Miss Bikini International-2010” մրցույթից 1 ամիս առաջ տեղեկացրել է, որ Հայաստանի ներկայացուցիչը լինելու է Մարինա Ավետյանը. “Այդ մեկ ամսվա ընթացքում համարյա ամեն օր մարզադահլիճ էի գնում, պարապում, սնվում հատուկ սննդակարգով, որ մարմնիս կառուցվածքը լիովին համապատասխանի բիկինիի չափանիշներին: Կարծում էի` շանսերս մեծ չեն, բայց թոփ 20-ում հայտնվեցի: “Միջազգային մրցույթների հայ մոդելներն արտերկրում ճանաչում ունեն” 2007-ին Մարինան Ստամբուլում մասնակցել է “Best Model of The World”-ին ու գրավել 3-րդ տեղը: Նրա խոսքերով, այս հորիզոնականն իր համար շոկային էր, որովհետեւ Թուրքիայում կայացած մրցույթից նման ակնկալիք չուներ. “Լավագույն զգեստն ինձ էին տվել, որ հագնեմ, 45 երկրի ներկայացուցիչների մեջ 3-րդ մրցանակը տվեցին, նաեւ արժանացա “Միսս ֆոտոգենիկ” տիտղոսին: Այս տարի “Miss Kemer International” մրցույթին Անթալիա մեկնելիս մտածում էի` հաղթելու հավանականությունն ավելի մեծ է. 25 մասնակիցներ էին ու ԶԼՄ-ները ֆավորիտների ցանկում իմ անունն էին նշում: Եզրափակչի ժամանակ պարզվեց, որ զուտ քաղաքական պատճառներով ես չեմ կարող լինել հաղթող. թոփ 5-ի աղջիկների մենեջերները ժյուրիի անդամներ էին, կազմակերպիչների թվում` ռուսներ: Բնականաբար, հաղթողն էլ ռուս մոդել էր: Առաջին անգամ էի տեսնում, որ մասնակիցների մենեջերները ժյուրիի անդամ են ու իրենց մոդելին հաղթող են դարձնում”: Այնուհետ 2 շաբաթով մեկնել է թուրքական Բոդրում քաղաք մասնակցելու Fashion TV-ի նկարահանումներին ու ցուցադրություններին. “Շատ հետաքրքիր ու հագեցած օրեր ունեցա, նաեւ հասցրեցի հանգստանալ: 2 տարի առաջ էլ էի մասնակցել, մրցութային կարգով էի ընտրվել, այս անգամ էլ հնարավորություն ընձեռեցին, որ մեկնեմ նկարահանումներին, ուր թուրք դիզայներների հագուստներ էինք ցուցադրում, որոնք, անկեղծ ասած, այդքան էլ չեմ հավանել Մարինա Ավետյանի կարծիքով, մրցույթների ժամանակ նկատվելու եւ հաղթելու համար ավելի կարեւոր է վառ անհատականությամբ առանձնանալը, քան գեղեցիկ լինելը. “Հայ մոդելներից շատերը, որոնք արտերկրում մասնակցել են գեղեցկության ու մոդելային մրցույթների, արտերկրում ճանաչում ունեն, նրանք տեղյակ են հայ մոդելների մասին: Ակտիվությամբ, շարմով ավելի հեշտ կարող ես հաղթել, քան ամենագեղեցիկը լինես ու պասիվ: Օրինակ, մինչ բուն մրցույթն անց են կացվում “Միսս տաղանդ”, “Միսս պարուհի” ու այլ անվանակարգերով մրցույթներ, որոնք եւս կարեւոր են ու արդար են անցկացվում, ի տարբերություն եզրափակչի, որը հաճախ քաղաքականության հետ է կապված”: Մոդելի խոսքերով, միջազգային մրցույթների մեկնելիս պետք է հոգեպես ու ֆիզիկապես լավ պատրաստված լինես. “Բազմաթիվ հովանավորների գովազդներում ենք նկարվում, PR արշավների մասնակցում, հաճելի է, նաեւ դժվար: Օրինակ, Չինաստանի մրցույթի ժամանակ 6 օրվա ընթացքում 4 անգամ ինքնաթիռ ենք նստել, տարբեր քաղաքներ մեկնել հատուկ գովազդներում նկարահանվելու համար: Ամեն ինչից փորձում եմ լավը վերցնեմ”: “Մրցույթների կազմակերպիչներն ու մասնակից աղջիկները հաճախ զարմանում են` տեսնելով չափանիշներին համապատասխան հայ մոդելների, որովհետեւ, նրանց կարծիքով, հայերը մեծ քթերով, մազոտ ազգ են: 26-ամյա մանեքենուհին կարծում է, որ մինչեւ տարվա վերջ մեկ մրցույթի էլ կմասնակցի ու կեզրափակվի. «Այլեւս հնարավորություն չեմ ունենա ներկայացնելու Հայաստանը, որովհետեւ մրցույթները մինչեւ 26-27 տարեկան աղջիկների համար են: Ինձ մոտ այն շրջանն է, որ չեմ կողմնորոշվում` ինչն է ինձ համար կարեւոր: Երբ հասկանամ, այդ ժամանակ կընտրեմ, թե որ ոլորտում եմ հաստատվելու”: Մարինան դեռ չի ամուսնացել, այդ առիթով մի պատմություն հիշեց. “Գեղեցիկ աղջիկները հաճախ ուշ են ամուսնանում կամ հաջող ամուսնություն չեն ունենում: Տգեղ աղջիկն առավոտյան երբ արթնանում է, հայելու առաջ կանգնում ու ասում է. “Մտածիր, ում ես գտնելու, ժամանակդ գնում է, արագ մեկին գտիր, գնալով գեշանում ես”: Իսկ գեղեցիկ աղջիկը մտածում է. “Ես մտածելու բան չունեմ, էսօր չլինի` վաղը կլինի, ամենալավին կսպասեմ: Սիրուն եմ, միշտ էլ սիրուն կլինեմ”: Իսկ վերջում, ժողովրդի լեզվով ասած, “էշի ճակատն է պաչում”:)”, – կատակում է Մարինա Ավետյանը: “Ամենից շատ catwalk-ն եմ սիրում” Մանեքենուհին իր առաջին մասնագիտությամբ լրագրող է, հետո սովորել է «Ինտերլինգվա» լեզվաբանական համալսարանում, դարձել անգլերենի թարգմանիչ. “Լրագրությամբ չեմ զբաղվել, ուսումս կեսից շարունակեցի “Ինտերլինգվա”-ում: Ինձ համար ամենահոգեհարազատը հենց մոդելի աշխատանքն է: Պոդիումի վրա հագուստ ցույց տալը` catwalk-ը, ամենաշատն եմ սիրում”: Մոդելի չափսերն են 85/61/92, հասակը` 179 սմ: Մասնակցել է 10-ից ավելի միջազգային մրցույթների, տեղական դիզայներների ցուցադրություններին, նկարահանվել է Արամեի ու Արման Հովհաննիսյանի տեսահոլովակներում: Մոտ 4 տարի Հայաստանում նկարահանումների չի մասնակցում. “Հարմար առաջարկներ չեն եղել, խանութը չեմ հավանել կամ ֆինանսն է քիչ եղել, բայց եթե լավ բրենդային խանութ լինի, կհամաձայնեմ, իհարկե”: | |
Views: 969 | Downloads: 0 | Comments: 2 | Rating: 3.9/7 |
Total comments: 2 | ||
|